суббота, 24 мая 2014 г.

Լուսնի ստվերի տակ


Լուսնի վրա մի սենյակ... Ես ու դու միայնակ նայում ենք մեկմեկու՝ կարոտած աչքերով: Սիրո հմայքի ներքո բռնում եմ ձեռքը քո: Ի՞նչ խոսքերով ես պատմեմ սերը իմ: Նման չէ այն գրքում գրված հազարավոր էջերին, սա նման է սրտի խորքից բխած տողերի:Կարծես ներսս մի ուրիշ աշխարհ է գոյանում: Այնտեղ միայն դու ես ու քո սերը անսահման: Րոպե, ժամ ու ժամանակ կանգ են առել անժամանակ: Օրեր է թվում առանց քեզ գեթ մի վայրկյանն անգամ: Տեսնես ի՞նչ եմ զգալու, երբ գրկեմ քեզ ամուր ,Երևի ներսից կվառվեմ ու կգժվեմ այդ պահին: Դու իմ լույսն ես ու ամեն պահ իմ մտքում ես: Երբ քնած եմ, դու իմ երազում ես, իսկ երբ արթուն եմ, քեզ ՝երազում։ Միակս, ես քեզ սիրում եմ ու քո սիրով մինչև օրս ապրում եմ....

                                                           Հեղինակային Միշ

Комментариев нет :

Отправить комментарий