Անանուն


Շոգ ամառ... Երեկոյան ժամը վեցն է: Սովորականի պես Դանիելն ու Քեյթը սեղանի շուրջ ըմպելու էին հերթական սուրճը` այս անգամ արդեն մեկ այլ քաղաքում, միանգամայն այլ տանը` լրիվ մենակ, անաղմուկ միջավայրում: Մի տեսակ ներդաշնակ էր ամեն ինչ, կարծես ամեն բանից հիասթափված, թողնելով ամեն ինչ ու ամենքին` մոռացել էին անգամ ժամանակի գոյության մասին: Հնչում էր ցածր ու հաճելի երաժշտություն: Մարդիկ, որոնք իրար հասկանում են կես բառից, իրար հետ գտնվելու ժամանակահատվածում, թվում է, թե փոխանակելու ոչ մի բառ չունեն, քանզի նրանց հայացքների մեջ ամեն ինչ արտացոլված է: Նրանք մեկմեկու մասին գիտեն ամեն ամեն ինչ, բավական է միայն մի հայացք, մի աննշան ժպիտ ու երկուսի մոտ էլ կարթնանա այն ամենն, ինչ վերապրել են միասին, թե լավ, թե վատ, ու ամենակարևորը երբեք իրար մենակ չեն թողել նեղ ու դժվարին պահերին:Ինչ խոսք, երեկոն շատ ռոմանտիկ էր ստացվել ակամայից, բայց նրա մեջ շատ հուզառատ պահեր կային ,անգնահատելի ու սակավաթիվ են նման պահերը կյանքում, երբեմն էլ շատերի համար անհասկանալի ու ոչ հասու: Աննկատ անցան նաև ժամերը, հեռվում լուսինը լուսավորել էր սենյակի մի հատվածը ու դեռ մի ամբողջ գիշեր առջևում կար: Որոշեցին մեկ գավաթ գինի խմել, մեկական կում ըմպելուց հետո Դանիելը հայացքով ակնարկեց, որ աղջկա բերանին գինու կաթիլներ են մնացել:

-Ինքդ, կտրուկ ձայնով ասաց Քեյթը:

Տղան դանդաղ ու շատ զգույշ համբուրելով մաքրեց գինու մնացորդը, իսկ հետո մեկ շնչով դատարկեց ամբողջ գավաթը,սկսեց կրքոտ համբուրել,ավելի ու ավելի ուժգին,ընթացքում պոկոտում էր վերնաշապիկի կոճակները: Նրանց համար այլևս արգելքներ չկային, ամբողջովին մերկացած պատսպարվել էին մեկ մեկու գրկում: Քեյքթը ամբողջ մարմնով դողում էր,կարծես նրանց մարմինները հրկիզվում էին հպումներից ,օդը չէր հերիքում, րոպե առ րոպե սկսում էին ավելի ծանր շնչել,բայց դա չէր խանգարում նրանց վայելելու մեկ մեկու,ընդհակառակը` գնալով ավելանում էր իրար ամբողջ գիշեր սիրելու անհագ ցանկությունը,այլևս դադար առնելու ժամանակ չկար, թվում էր թե դա նրանց կյանքի վերջին օրն է լինելու, գնահատում էին ամեն մի պահը,ինչպես կլինի նրանց հաջորդ օրերը իրարից հեռու,հասարակ, թե կյանքով լեցուն, այլևս հետաքրքիր չէ: Քանի դեռ հնարավորություն կա դրանցից մեկը դարձնելու առանձնահատուկ ու անմոռաց և ինչու չանել:


Հեղինակ Միշ Մելիքյան::::::

Комментариев нет :

Отправить комментарий