понедельник, 5 марта 2018 г.

Լռակյաց Մտորում

Լռում ենք հաճախ, շատ կա ասելիք,
Լռում ենք սակայն՝ հոգին է խոսում,
Աղմկոտ լռությունը բառեր է տենչում,
Որքա՜ն բառեր  էլ մնացին  հեռվում․․․
Նրանք մաղվեցին  մտքի  մշուշում,
ՈՒր փոթորիկն էր անվերջ մաքառում։


Հեղինակ Միշ Մելիքյան

воскресенье, 11 февраля 2018 г.

Հոգեվիճակ


Գիշերը քնելու համար չէ, այն հոգեվիճակ է, մթության մեջ տեսնել լուսավորը՝ լոկ շնորհ, գիշերվա մեջ մարդկային ես-ը դառնում է մեկ ու կես,մտքերդ են քեզ ընկեր անքննադատ, լուռ լսում, լսում մինչև լուսաբաց․․․

Հեղինակ Միշ.Մելիքյան




Անդեմ

Քողարկել ես եսդ, տես,դառել ես անդեմ:
Թող վշտերդ փարատեմ, խոր անդունդում թաղեմ: 
Մասնիկները հավաքեմ, դեմքիդ ժպիտ նկարեմ։
Վառ գույներով այն պատեմ, սրտիդ վերքերը կարեմ։
Շունչ տամ հոգուդ, բոցավառ դառնա ամեն մի սև բան, 
Նոր կյանք առնես, ծաղկի պես շուրջ բոլորը վարակես,
Սիրես կյանքը, հենց այդպես լինես միայն լավատես:

Հեղինակ Միշ.Մելիքյան




суббота, 25 июля 2015 г.

Թող որ

  • Թող մի պահ ինձ հետ ես մենակ մնամ,
  • Թող մի պահ ծխախոտի հետ  մոխրանամ,
  • Թող  որ խենթանամ մի պահ  լռության մեջ
  • Թող որ ժամերը մի պահ կանգ առնեն 
  • Թող որ քամիները այս գիշերը օրօրեն:


Հեղինակ Միշ Մելիքյան::::::]


вторник, 14 июля 2015 г.

Մոգական անձրև

Երբ անձրևը ինձ կրկին պատուհանի մոտ է կանչում,
Ես շտապում եմ դեպի քեզ, ակամայից  քեզ եմ միշտ հիշում,
Կաթիլների մեջ տեսնում եմ քեզ ինձանից  հեռու, ինձանից խռով։
Արցունքներիս հետ միաձուլվելով անցած օրերն են գլորվում  ցած ,
Անցած օրերի գինն եմ ես փնտրում հայացքիդ մեջ ,որ էլ չկա,
Աղմկոտ ձայնի մեջ՝ արդեն իսկ մոռացված քո ձայնն եմ փնտրում,
Ու այս մոգական օրվա ներքո՝ ես իմ անցած սերն եմ փնտրում․․․

Հեղինակ Միշ Մելիքյան




среда, 3 июня 2015 г.

Արևածագ


Անձրևոտ լուռ առավոտ է, արևը մնացել է հեռվում ,ամպերի մոտ, թողնելով իր այրող շողերին կարոտ, իսկ այստեղ, տանը, գազoջախի մոտ կանգնած եմ ես, ուղևորի նման` մի գավաթ սուրճի ակնկալիքով, որը իր կիսաեփ բույրն է պատել տարածության մեջ` ստիպելով խորասուզվել մանր հատիկների մեջ...

Հեղինակ Միշ Մելիքյան։։։

среда, 13 мая 2015 г.

Աստղազարդ առաստաղ

Կիսամութ սենյակ ,աստղեր, առաստաղ,
Երկար գիշեր՝ մենության գրկում։
Երգեր են հնչում, սեր են խոստանում,
Մոլորված հուշերը անցյալն են կանչում,
Իսկ ես հոգնած, հոգիս գունատված,
Շուրթերս կարոտից անհագ քարացած
Փախչում եմ հեռուն ինքս ինձանից։

***
Չեմ ուզում անվերջ կարծիքներ լսել,
Չեմ ուզում լինել այս կյանքին գերի,
Չեմ ուզում բոլորի նման միշտ ուղիղ քայլել,
Ուզում եմ ճամփից ես հաճախ շեղվել ,               
Ուզում եմ բացել բազում գաղտնիքներ,
Ուզում եմ ամեն տեղ բարություն ցանել։

***
Եվ այս ամենը ես ինչպե ՞ս անեմ,
Երբ սիրտս խոցված բազում վերքերով,
Մտքերս վիրավոր բազում հարցերից,
Կարծես ես արբած ու գունատված,
Ինքս ինձնից եմ փախչում սենյակում փակված։

Հեղինակ Միշ Մելիքյան::::