Աքրոստիկոս

Գարուն ամենուր  մտավ դերի մեջ,
Գույներով է լցվել այլուր ,ամեն բան,
Գորշ մթություն է միայն իմ հոգում՝
Գալստիդ եմ ես ապասում անվերջ ։
Գնալով կարոտս շատ խորն է դառնում։
Գիտեմ, ուզում ես գաս ու նորից մնաս,
Գաս, որ շնչեմ, որ  էլ չտենչամ,
Գոյատևեմ ես  քո աչքերի մեջ,
Գրկիդ մեջ մնամ ու չմահանամ․․․

Հեղինակ Միշ Մելիքյան․

Մտամոլոր  ես քեզանով,
Մտքերով ՝  նորից քո մոտ․․․
Մտածում եմ՝ լինել մոտիկ,
Մտորելով մտամոլոր։
Մտքումս դու ես, հուշերս բոլոր,
Մութ է, սակայն տեսնում եմ նորից՝
Մարել է քո աստղը ,որ միշտ փայլում էր․․․
Մարել է բոլոր մոմերը որ կային։    
Մարմնիս կարծես դողում է նորից,
Մրսած ՝ ոչ ցրտից,այլ քո պաղ շնչից,
Մոտեցող գարնան թացությունից,
Մարտից՝ խելագար, որ սպասում էինք։
Մրմուռն է կապել, կսկիծն է դրել,
Միգուցե չզգամ ջերմությունդ էլ,
Մոտս վաղուց արև չի եղել,
Մնամ այսպես էլ մրսած մշտական․․․

Հեղինակ Միշ․  Մելիքյան:

Комментариев нет :

Отправить комментарий