понедельник, 2 июня 2014 г.

Հազարապատիկ գիշերներից մեկը


Ցուրտ է... նստած եմ ՝
Հենված դեպի պատուհանը,
Խավարը պատել է ապակին...
Տարօրինակ է,
Հիմա մի տեսակ հանգիստ եմ,
Իսկ ի ՞նչ կլինի հետո...
Լացու ՞մ եմ՝ ոչ, լացե՞լու եմ՝ ոչ,
Լացում է միայն հոգիս նվաղած,
Իսկ ես` ոչ ,վաղուց եմ ուժեղ,
Էլ լաց չեմ լինում։
Հեռախոսս, որ միշտ զանգում էր, 
Կրկին զանգերից զարհուրած՝
Ափիս մեջ է,զանգե ՞ր է տենչում։
Ոչ ամենևին, էլ չեմ էլ սպասում։
Ծխում եմ անվերջ,
Ծուխը թափանցում է ներսս,
Միայն նրա ՞ն է տրված տեսնել
Վիշտս չցամաքած ու սպիացած։
Բայց սպասիր, հոգ չէ,
Տեղում  մի նոր գարուն է սպասվում,
Այսպես միգուցե շատ քի ՞չ է լինում։
Լուսաբա՜ց... ինչ սիրուն է, չնկատեցի․․․
Ներսումս ամեն ինչ վառվում է ուժգին,
Բայց  ես էլ քեզ վաղուց չեմ զգում,
Մի դար է անցել, քեզ չեմ կարոտել,
 Ինչ-որ  մի բան է սրտումս պաղել։
Գուցե էլ պետք չէ՞ քեզ այդպես սիրել,
Բավական ցավոտ է, միգուցե սխալ,
Ստիր, ինչպես միշտ,ասա, որ կանցնի,
Որ էլ երբե ՜ք ես քեզ չեմ հիշի․․․

Հեղինակային Միշ Մելիքյան:::

Комментариев нет :

Отправить комментарий