суббота, 10 мая 2014 г.

Այն գիշեր

Ես եմ, դու ես.Մենք երկուսով նստած ենք բազմոցին: Քո շուրթերը կանչում են ինձ, ինչպես լուսինը մթության մեջ կանչում է աստղերին և ինչպես նրանք, մենք էլ իրար գրկում սպասելու ենք արևածագին, մինչ այդ ,դեռ առջևում հավերժ թվացող ժամեր են գալու: Քո շուրթերն  այդքան ցանկալի, գերող են անչափ, որ վախենում եմ դրանց նայել գեթ մի վայրկյան անգամ։ Ուզում եմ միայն շոյել ու նրանց փափկությունը զգալ ։ Քո մարմի՜ նը...Քո մարմինը մոմի լույսի տակ երեկոյան ծովի է նման, որ սուզում եմ նրա մեջ ու խորտակում  անխնա:Լուռ, շատ  լուռ գիշեր է, բայց մեզ մոտ անգամ պատերն են խոսում։Զգում եմ սրտիդ զարկերը կրծքիս ու ափերիս մեջ, դողացող մարմինդ ներսս սարսուռ է բերում:Կուզեի հենց այսպես անմահանալ ու անէանալ  մեկմեկու գրկում:

Հեղինակային Միշ

Комментариев нет :

Отправить комментарий