вторник, 2 сентября 2014 г.

Արթուն երազ

Դու մոռացկոտ իմ կյանքի անկոչ երազ,
Արի գնանք ընդառաջ ծովին կապուտակ,
Ուզում եմ տեսնել երկինքը գունազարդ,
Ուր հեռուներում  թռչուններն են սիրահար։
Իմ դեմ բացվել է հեքիաթային  տեսարան,
Ես փնտրում եմ քեզ, իմ  լուռ ճանապարհ,
Ճանփան  կարծես դեռ երկար է ձգվում 
Առջևում խորհրդավոր գիշեր է իջնում …

Իմ մոտ լուռ գիշեր է,
Մտքում իմ հուշեր են,
Անսովոր ու խենթ օրեր աննման։
Թող այս գիշերը տանի մութ էջերը,
Ինձ բերի լույսի մի բուռ երազանք …

Զեփյուռի նման դու ինձ մոտ արի ,
Արի պար բռնենք աստղերի ներքո,
Ես կանգնեցրել եմ ժամերը բոլոր,
Ու քայլում  փողոցով ՝մտամոլոր։
Դու չկաս … չի երևում անգամ հետքերը քո …
Արդեն վաղուց փնտրում եմ քեզ բոլոր օրերում,
Գուցե ձմռան մեջ, կամ  գուցե անձրևի ,
Ամենն անհետացան, և ձյուն, և անձրև ,
Մնաց հայացքդ  ու մի սեր անձև։ 

Հեղինակային Միշ:::::::::

Комментариев нет :

Отправить комментарий