четверг, 15 мая 2014 г.

Հոգնել եմ անչափ...


Հոգնել եմ ձեր ձանձրացնող աննպատակ հոգսերից,
Հոգնել եմ ամեն տեղ ակնկալվող սեփական շահից,
Հոգնել եմ ձեր`ուրիշի եսից կերտած կերպարից,
Հոգնել եմ միշտ  գառան  քողով ծածկված ստերից։
Հոգնել եմ, այո, ժամանակավոր կյանք կոչվածից,
Հոգնել նաև ինքս ինձանից փախչել փորձելուց,
Հոգնել ամենից, նաև անչափ հոգնելուց թեկուզ...

Հեղինակային Միշ.Մ

Комментариев нет :

Отправить комментарий