суббота, 18 октября 2014 г.

Կարոտում եմ քեզ

Կարոտում եմ քեզ, քո կողքին եղած րոպեները,տարվա պես ձգվող․․․ Սենյակում փակված, բայց և ազատության շունչը պատերի ներսում պարուրել էր մեզ: Կարոտել եմ ժպիտդ, ծիծաղիդ ձայնը: Աչքերդ թախծոտ, նրա անկեղծ փայլն եմ կարոտել: Դու իմ գարունն ես, ամաչկոտ մի գարուն: Ժպիտդ ծաղկի է նման, երբ խոնարհած գլուխդ կամացուկ բարձրացնում ու ինձ սկսում ես ժպտալ, կարծես մի ծաղիկ լինես, որ նոր- նոր է բացվում: Աչքերդ անտառ է հիշեցնում, որ ուզում ես մոլորվես նրա խորքերում, իսկ նրա ներսի թախիծը կարծես առավոտյան ցողի է նման: Վարսերդ ծիածանի պես երանգավորված շքեղ են անչափ: Իսկ քո շուրթերը քաղցրահամ մրգերի նման, կանչող են այնքան, երբ անհամբերությամբ սպասում ես  ծառից քեզ աչքով անի: Իսկ ավելի շատ, ես ուզում եմ, որ գարունն իմ մոտ հաճախ կրկնվի, ուզում եմ գարունն ինձ իր գիրկն առնի․․․

Հեղինակային Միշ Մելիքյան::::::

Комментариев нет :

Отправить комментарий