четверг, 17 апреля 2014 г.

Անձրևի հետ

 Կանգնած եմ պատուհանի առջև,  աչքերս են թախծոտ։ Անձրևի հետ շաղախվելով գլորվում են աննպատակ ցավերս խոր: Տեսնում եմ կաթիլների մեջ ինձ ու քեզ միասին։ Չենք կորցրել իրար, նորից դու ժպտում ես քո դյութիչ հայացքով,իսկ ես՝ հալվում նորից։ Թվում է, թե խելագարվել եմ,պատրանքներն են պարուրել ինձ, ու նորից ես, պատուհանը անիծյալ, որ դարձյալ քեզ է հիշեցնում,  ամեն եղանակի հետ յուրովի ու մտովի քեզ մոտ բերում։ Իսկ դու միշտ, միշտ հեռու ՜ ես այնքան մնում․․․
                                                          Հեղինակային   Mish

Комментариев нет :

Отправить комментарий