Իմ սիրո չափը միայն ես գիտեմ,
Ու գիտեմ նաև, որ սիում ես դեռ,
Բանականությունդ վանում է հեռու,
Նույնիսկ լքված լինելով հանդերձ։
Անտարբերության համը զգալով՝
Մեկ է, անզոր եմ ատելու համար,
Մտքերս էլ հանգիստ չեն տալիս,
Որ մոռանամ քեզ, չհիշեմ երբեք։
Ինչպես որ երբեք դու հետ չես գալու
Իսկ որքա ՜ն սեր ունեի քեզ տալու,
Ավա ՜ղ, իմ սիրո չափը միայն ես գիտեմ:
Հեղինակային Միշ․
Комментариев нет :
Отправить комментарий