четверг, 24 апреля 2014 г.

Ատում եմ սիրելով

Ատում եմ քեզ սիրելով,ատում եմ քո ագահությունը, որ տարար ամեն բան ինձնից ու մնաց լոկ մարմինը այս անհոգի,անզգա...Իմ ներսում էլ սառեց ամեն բան,ինչպես դիմացիս այս ապակին, որ ամբողջովին պատված է սառույցով,բայց ի ուրախություն այս ապակու` արևի շողերն ընկնելուն պես այն կրկին կհալչի ու կջերմանա, իսկ իմ արևը դու էիր...Ես ջերմանում էի քո ամեն մի խոսքից,հիմա այդ բառերն են դարձել իմ համար ատելի։ Ատում եմ երգերը բոլոր ,ուր ամեն մի մեղեդի քեզ է հիշեցնում,ատում եմ գիշերը, լռությունը անխոս, այդժամ ցավերս դառնում են կրկնակի,ատում եմ քունը ու այդ տարրատեսակ երազները անվերջանալի։ Ատում եմ լուսաբացը ,որ այս ամենը վերապրելու եմ էլի ու էլի․․․

Հեղինակային Mish



Комментариев нет :

Отправить комментарий