Այո...Կարող եմ անընդհատ ներել, հետ ընդունել:Լուռ սենյակում նստած սառը հայացքդ տեսնել,դեմքիդ ժպտալ` իբրև բան չի եղել:...Բայց ո ՞վ կլինեմ ես այդ դեպքում։ Ես՝ ես չէի լինի...թեկուզ քո գրկում։ Ոչ մի բան չի ստիպի ինձ ցածրանալ,իմ իսկական եսը մոռանալ, ուրախ ձևանալ քո տխրության համար, սեփականը՝ չտեսնել.Չէ, դա ինձ պետք չէ, ինչի ՞ս է պետք մոտեցող ձմռան ցրտին սառը հայացքը,ամեն անգամ կոտրվել...Մարում է սերս, չի ուզում սիրտս, անզոր է միտքս...Չօգնեցին բառերս,զրոյի է հավասար նվիրվածությունս, որ տալիս եմ անմնացորդ։Դողում է մարմինս անորոշությունից: Հա, հա, հենց քո օգնությունն է հարկավոր, իսկ ու ՞ր է ,չեմ տեսնում, չեմ զգում էլ ոչ մի բան`ոչ տաք,ոչ սառը։Խառնվել է ամեն բան , խորն է վերքս, ձեռքումդ եմ ամբողջովին , որ որոշելու ես՝ կամ բուժես,կամ սպանես։Բուժես՝ քնքշորեն ,մեղմ համբույրներով,գուրգուրանքներով ,կամ էլ սպանես, վերջնականապես իմ հոգին թաղես քո սրտի ներսում:
Հեղինակային Մ.Մելիկյան
Комментариев нет :
Отправить комментарий