суббота, 2 августа 2014 г.

Գիշերվա մտքերից

Դու նորից արի առանց պատճառի....
Հեռանալու համար դու գտար պատճառ,
Թե սիրում ես, մի պատճառ էլ գտիր հետ գալու համար,
Վստահ եղիր, ես սպասում եմ ,սպասում  այսպես,
Որ գիշերվա կեսին գրում եմ տողեր ՝նվիրելու քեզ։
Դու հաստատ արի,ես սպասում եմ քեզ,
Սպասում այնքան,մինչև ամպերը սկսեն հեռանալ․․․
Իսկ դու տեսել ես, ինչպես են ամպերը հեռանում իրարից,
Վրա է գալիս լուսաբացը.
Նայիր,կտեսնես, ամպերի խորքում,  անունդ եմ գրում,
Ուր է, հասկանայիր, թե ինչ եմ գրում ,
Սրանք բառեր չեն,հոգիս է խոսում,բառերը ստում են,
Իսկ  իմը՝ երբեք։
Դրա համար է,որ լուռ ճչում եմ,
Անկեղծ եմ սիրում,այդ է պատճառը՝ցավս չի բուժվում....

Հեղինակային Միշ.Մ


1 комментарий :