среда, 3 декабря 2014 г.

Մի երկնքի տակ

Տարօրինակ է, չէ՞… 
Մենք մի երկնքի տակ ենք` բևեռներում տարբեր,
Մտքով միշտ մոտ պատկերող ստվեր` հայացքով անտարբեր,
Հոգով մոտ եմ քեզ մնացել, բայց  չեմ մահացել:
Քո հետ  լուռ խոսել ու լռությամբ քեզ շատ բաներ  ասել,բայց չեմ հեռացել։ Ազատություն եմ տվել հույզերիս բոլոր, հանգիստ եմ տվել սրտիս վերքերին,
Փորձում եմ չտրվել հեգնանքին կյանքի, որ չմարի հավատը ներսիս,
Ուրախ ու տխուր օրեր են եղել, միշտ մասն ես կազմել օրերի բոլոր,
Քեզ չեմ մոռացել... ահա և ժպտում եմ քեզ կրկին վերհիշելիս:
Ես կգամ մի օր, երբ անձրևը լինի տաք ու չլինի խորհրդանիշը լացի,
Ես կգամ մի օր, երբ արևը ժպտա անկեղծ` ոչ մարդկանց պես կեղծավոր,
Ես կգամ մի օր, իսկապես կգամ, երբ քեզ համար իրոք լինեմ հարկավոր:

Հեղինակային Մՙիշ.Մ:::::

Комментариев нет :

Отправить комментарий