понедельник, 9 февраля 2015 г.

Հոգուդ անհունում

Քո մոլեգնած հոգու խորքերում մի ուրիշ, անծանոթ աշխարհ է ապրում...
Առվակներ են հոսում ամենուր, երբեմն վարարում` ափերից դուրս գալիս,
Սկսում է փրփրել ու շառաչել ուժգին,կարծես այդ ժամ դու ես հենց լալիս,
Հեռվում ցորենի հասկեր են փռված, մեղմ քամուց սկսել են պարել դաշտերում,
Շշուկներ են ամեն տեղ, մերթ կենդանական ,մերթ  էլ մարդկային ,
Չարն ու բարին խառնվել են մեկ տեղ` թացն էլ չորի հետ սկսել է վառվել․․․

Հեղինակ Միշ Մելիքյան:::::

Комментариев нет :

Отправить комментарий