пятница, 6 марта 2015 г.

Դու ապրում ես

Քեզ բաց թողեցի այս մեծ աշխարհում,
Խաղաղ ջրերի անհատակ խորքում:
Այնքա ՜ն հեռուն, թաքուն  անկյունում,
Որ ամեն բան շեղի նորից քո գալուն:
Այնքան սլացիկ են օրերը անցնում,
Որքան էլ կարծեմ` գնացիր հեռուն,
Ավա ՜ղ, ինձ հետ ես դու ամեն ինչում,
Ամեն պահի մեջ ժպիտով նրբուն:     
                                                 
Բանականությանս  մասն ես կազմում,
Ես ամեն ինչում քեզ հետ եմ խորհում...
Ապրում ես իմ խոր մտքերի մեջ,
Եվ քեզ հետ են նրանք իմաստաորվում։
Դու ապրում ես իմ բառերի մեջ,
Ամեն մի տառը՝ քո մասին  պատմում։

Իսկ դու,  միամիտ, ինչե ՜ր ես կարծում,
Միթե՞ սրտիս զարկերը քեզ չեն լսվում
Միթե՞ կորել եմ այնքան հեռվում ՝
Ծովի անհատակ ջրերի խորքում․․․

Հեղինակ Միշ Մելիքյան::::

Комментариев нет :

Отправить комментарий