Տուր ինձ թևեր, որ ես թռչեմ դեպի վեր։Առ ինձ քո գիրկը, որ չմարի ներսիս կիրքը...Տար ինձ քո երկիր, որտեղ արևը ձմռանն է շողում,երբ ամեն բան քո կողքին հրաշք է թվում։ Վառ պահիր քո ներսի կրակն ինձ համար։Դու կդառնաս մի անվերնագիր գիրք ինձ համար, ես կդառնամ պատմությունները քո անհամար...Հավերժ կլինեն պահերը քո կողքին եղած, րոպեներն էլ կանգ կառնեն հուզմունքից լցված,արևն էլ իր տեղում կանգուն կմնա ։Շնչով կլցվի անգույն ամեն բան ։ Քաոսն էլ կմնա թվացյալ հուշեր և քո ժպիտի ու ջերմ համբույրի կարոտից՝ սիրով կպատեմ, թե ինչ եմ զգում։ Այդ ժամ երջանիկ կլինեմ, որ կողքիս քեզ զգամ։
Հեղինակային Մ.Մելիկյան
Комментариев нет :
Отправить комментарий